Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ չեմ տեսնում. Լլոյդ Օսթին

Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ չեմ տեսնում. Լլոյդ Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ միջուկային զսպման ոլորտում ռուսական դոկտրինի թարմացումը չի նշանակում, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել։

«Այս պահին ես որևէ նշան չեմ տեսնում, որ կա միջուկային զենք օգտագործելու անմիջական մտադրություն»,- ասել է Օսթինը՝ NBC-ի հետ հարցազրույցում։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ չի տեսնում «փոփոխություններ Ռուսաստանի ռազմավարական ուժերի դասավորվածության մեջ»:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «մի քանի շաբաթ է, ինչ տեղյակ է, որ Ռուսաստանը վերանայում է միջուկային զենքի կիրառման վերաբերյալ իր քաղաքականությունը և Պենտագոնը կշարունակի պահպանել զգոնությունն այդ հարցում»։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում ռուսական պետական ​​քաղաքականության հիմունքները։