Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բարձր դինամիկան՝ ռազմավարական գործընկերության ոգով։

Նախագահն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրի ժողովուրդների հետագա մերձեցման համար։

Բացի այդ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր գործընկերոջը «խորհրդարանի ընտրության հաջող անցկացման կապակցությամբ», և շեշտել, որ քվեարկությանը հետևել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները։

Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի համար ընդունելի է առաջարկը՝ երկու երկրների միջև բանակցություններ անցկացնել Աստանայում։ 

Նա նաև հայտարարել է, որ Բաքուն մտադիր է այսուհետ ևս ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակով համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ: