Մենք չենք կարող Ղրիմը վերադարձնելու համար վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը. Զելենսկի

Մենք չենք կարող Ղրիմը վերադարձնելու համար վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի կարող օրինականորեն ռուսական ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք։ «Խոսքը նաև 2014-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմաններին հետ շպրտելու համար»,- ասել է Զելենսկին։

Լրագրողը հարցին, թե արդյոք Կիևը պատրաստ է հրաժարվել Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի, որպեսզի վերջ դրվի այս պատերազմին, և դադարեցվի արյունահեղությունը Եվրոպայում, Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է. «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը՝ Ղրիմի վերադարձի համար»: