Հայտնի է Բայդենի և Թրամփի հանդիպման օրը

Հայտնի է Բայդենի և Թրամփի հանդիպման օրը

ԱՄՆ գործող նախագահ Ջ Բայդենը և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպեն չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության մեջ։

Դրանում մասնավորեցվում է, որ հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում՝ տեղական ժամանակով 11։00-ին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ։

Թրամփի օգնականներն ավելի վաղ հայտարարել էին, որ Բայդենի հետ վերջինիս հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։