Հութիները Եմենի երկնքում ևս մեկ ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Հութիները Եմենի երկնքում ևս մեկ ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հակաօդային պաշտպանության ուժերը Դամար նահանգի երկնքում ևս մեկ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք են խոցել: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերը շարունակում է դիմակայել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիային և նրանց թշնամական գործողություններին, մեր ՀՕՊ միջոցներին հաջողվել է խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական գործողություններ էր իրականացնում Դամար նահանգի օդային տարածքում»,- ասել է Սարիան։

Նրա խոսքով՝ թռչող սարքը ոչնչացվել է երկիր-օդ դասի հրթիռով։

Հութիների ներկայացուցիչը նշել է, որ սա արդեն երրորդ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքն է, որը խոցվել է անցած շաբաթվա ընթացքում: