Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Տիտովի պաշտոնանկության պատճառը հրամանագրում չի նշվում։ ԱԳՆ-ը որոշումը դեռ չի մեկնաբանել։ Տիտովի մասին հայտնի է, որ 2013 թվականից ղեկավարում է եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Նախկինում աշխատել է Շվեդիայում և Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։

«Կոմերսանտը», վկայակոչելով ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Տիտովը կարող է զբաղեցնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնը։ Այդ պաշտոնում ներկայումս Գենադի Գատիլովն է։

Տիտովի պաշտոնանկությունից հետո ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը կարող է ստանձնել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ նշել են «Կոմերսանտի» զրուցակիցները։