Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ անցկացվել է լողի մրցաշար

Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ անցկացվել է լողի մրցաշար

Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ կազմակերպվել է լողի մրցաշար, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի երեխաներ։

Մրցումները կազմակերպվել են երեք տարիքային կատեգորիաներով։ Աղջիկներն ու տղաները մրցել են մրցանակային տեղերի համար՝ ցուցադրելով իրենց լողի հմտություններն ու մարզական պատրաստվածությունը։

Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և վկայականներով, իսկ բոլոր մասնակիցները ստացել են մեկամսյա անվճար աբոնիմենտ։

Մրցաշարի նպատակն է խթանել երեխաների շրջանում առողջ ապրելակերպը, զարգացնել նրանց մարզական կարողությունները և մեծացնել հետաքրքրությունը լողի նկատմամբ։

Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ նմանատիպ մրցաշարերը շարունակական բնույթ կկրեն և կանցկացվեն նաև ապագայում։