Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը ծանոթացել են մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին։
Մարզային վարչակազմի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են Մուրջախեթ գյուղ, որտեղ ստուգել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2,7 միլիոն լարի։
Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է զգալիորեն բարելավել գյուղի ճանապարհային ենթակառուցվածքները՝ ապահովելով բնակչության տեղաշարժի և տրանսպորտային հասանելիության առավել հարմարավետ պայմաններ։
