Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Այն արդեն մարվել է, տուժածներ չկան:
SOCAR-ից հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել կոքսավորման կայանում:
Գործարանը կրում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը: Այն երկրում նավթ մշակող երկու խոշոր ձեռնարկություններից մեկն է։