Ըստ սահմանապահ ոստիկանության՝ Ախալցխայի բաժնի «Ճարալիի» սահմանային հատվածի պահպանության տեղամասերում իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացիներ։
Նրանք ձերբակալվել են Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է Վրաստանի պետական սահմանի ապօրինի խմբակային հատմանը։