Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում խորտակել է ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը

Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում խորտակել է ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը

Ուկրաինայի զինված ուժերը Ղրիմում խորտակել է ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբում։

«Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ղրիմում հարվածներ են հասցրել թշնամու С-400 սուզանավին և զենիթահրթիռային համալիրին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի հրթիռային զորքերի ստորաբաժանումները՝ զինված ուժերի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ, վնասել են նաև «Տրիումֆ» ԶՀՀ-ի 4 արձակման կայանքներ: