ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 12-ին ակտիվ գործողությունների արդյունքում ռուսական զորքերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Լիսիչնոե գյուղը։
Ըստ նախարարության տեղեկության՝ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ շարունակում են պահել նախաձեռնությունը։ Ըստ աղբյուրի՝ մարտեր են ընթանում Կրասնոգորովկա քաղաքի մոտակայքում, Իվանովկա, Սերգեևկա, Մակեևկա, Կիրովո, Արտեմովո և Ժելաննոյե բնակավայրերում։
Ըստ ՌԴ ՊՆ տվյալի՝ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերի վերահսկողույթնա տակ են անցել Տիմոֆեևկա և Վեսյոլոյե բնակավայրերը։