Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային. Գաբրիելիուս Լանդսբերգիս

Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային. Գաբրիելիուս Լանդսբերգիս

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ԵՄ-ի հետ կապերի հարցում:

«Լավ լուր՝ այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել և՛ երկխոսությունը առանց վիզայի ռեժիմի շուրջ, և՛ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունը Հայաստանին։

Լիտվան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,- գրել է Լանդսբերգիսը X-ի իր միկրոբլոգում: