ԵՄ-ն կարող է Սլովակիային զրկել հիմնադրամներից․ Bloomberg

ԵՄ-ն կարող է Սլովակիային զրկել հիմնադրամներից․ Bloomberg

Եվրամիությունը մշակում է առաջարկ, որը կոչված է «պատժել Սլովակիային՝ ժողովրդավարական բարեփոխումները սահմանափակելու համար: Քննարկվող միջոցը կարող է հանգեցնել Բրատիսլավայի համար նախատեսված ԵՄ միջոցների արգելափակման»,- հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Եվրահանձնաժողովը որոշում է պատրաստել գործարկելու ԵՄ միջոցների արգելափակման մեխանիզմ՝ ի պատասխան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի որոշմանը՝ հատուկ դատախազի գրասենյակը վերացնելու մասին, որը հետաքննում էր մի շարք կոռուպցիոն դեպքեր՝ կապված եվրոպական հիմնադրամների ծախսերի հետ։

Սլովակիայում պետական ​​ներդրումների գրեթե 80 տոկոսը ֆինանսավորվում է Եվրամիության հիմնադրամներից։ Այդ միջոցներին հասանելիության հետ կապված ցանկացած խնդիր լուրջ հարված կլինի Սլովակիայի համար, որն արդեն պետական ​​բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտ ունի, գրում է պարբերականը։

Եվրահանձնաժողովի կողմից դիտարկվող տույժերի տարբերակներից մեկը թույլ կտա ԵՄ-ին Սլովակիային չտրամադրել Եվրամիության բյուջեի շրջանակներում նախատեսված գրեթե 13 մլրդ եվրոյի մի մասը: