Հինգերորդ օդային հարձակումը Կիևի վրա սեպտեմբերի սկզբից. BBC

Հինգերորդ օդային հարձակումը Կիևի վրա սեպտեմբերի սկզբից. BBC

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական հարձակողական անօդաչու սարքերի պատճառով։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, մասնավորապես, «Շահեդների» շարժման մասին՝ Սումիից դեպի Պոլտավայի շրջան, Պոլտավայից՝ Կիևի շրջան, գրել է BBC-ն։

Ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք երեկ երեկոյան հարձակվել են Կիևի ուղղությամբ, խոցվել են՝ ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

«Սա հինգերորդ օդային հարձակումն է Կիևի վրա սեպտեմբերի սկզբից: Նախնական տվյալով՝ քաղաքում ավերածություններ ու տուժածներ չկան»,- հավելել է պաշտոնյան:

Գիշերն ավիառումբերի հարվածների է ենթարկվել Խարկովը՝ հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը, միաժամանակ նշել, որ նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։