ՌԴ-ում Իրանի դեսպանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր

ՌԴ-ում Իրանի դեսպանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև խորհրդակցությունների շրջանակներում։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր, ընդգծել այդ տարածաշրջանում համագործակցության կարևորությունը: