Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհն ուժեղ քամու հետևանքով հասել է բնակելի տարածքներ, այն մարելու համար ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ներգրավվել, մի շարք քաղաքացիներ տարհանվել են՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հրդեհի 40-ից ավելի օջախ մեկուսացվել է: Կրակի բռնկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հրդեհների պատճառով օդանավակայանների աշխատանքում խափանումներ են եղել: