Նինոծմինդայի շրջանի երկու գյուղեր տանող ճանապարհը փակ է

Նինոծմինդայի շրջանի երկու գյուղեր տանող ճանապարհը փակ է

Պատճառը ձյան առատ տեղումներն են։ Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, վաղը և մյուս օրը կմաքրվեն Վլադիմիրովկա և Տամբովկա տանող ճանապարհները։

Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն մաքրել են 28 գյուղերի և Նինոծմինդա քաղաքի մուտքի ճանապարհը։