Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան հավակնությունները. Միլլեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան հավակնությունները. Միլլեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդին, մենք վրաց ժողովրդի կողքին ենք՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

«Մենք նշել ենք, որ աջակցում ենք նրանց եվրոպական հավակնությունները, նրանց հետագա ինտեգրմանը եվրատլանտյան գործընկերների հետ»,- ասել է Մեթյու Միլլերը:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնության զգալի չափը՝ 95 միլիոն դոլարը այն քայլերի պատճառով, որոնք ձեռնարկել են Վրաստանի իշխանությունները:

«Մենք կշարունակենք ուսումնասիրել լրացուցիչ միջոցները, և եթե դրանք կիրառելը տեղին լինի, մենք չենք վարանի օգտագործել դրանք»,- ասել է պաշտոնյան, հավելել՝ լրացուցիչ պատժամիջոցների մասին ասելիք չկա: