ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Իրանի քաղաքացուն՝ ընտրությունից առաջ Դոնալդ Թրամփին սպանելու ենթադրյալ փորձի կապակցությամբ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ 51-ամյա Ֆարհադ Շակիրային հանձնարարվել է մշակել նախագահի թեկնածուի սպանության ծրագիր, ղեկավարել հանցակիցների ցանցը:
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ մեղադրյալը ենթադրաբար գտնվում է Իրանում։
Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է այդ մեղադրանքին, նշել՝ Թրամփի դեմ մահափորձերին Թեհրանի ենթադրյալ ներգրավվածության մասին հայտարարություններն անհիմն են: