Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը, կհանդիպեն Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։
X-ի իր միկրոբլոգում նա տեղեկացրել է, որ Լիբանանին կփոխանցվի նաև 10 տոննա սննդամթերքի և դեղորայքի մարդասիրական օգնություն: