COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե

COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին, որն անցկացվում է Բաքվում։ Սա կարևոր հանգրվան է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեր գործընկերների հետ քննարկեցինք կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները և դրանց արդյունավետ լուծումները կայուն ապագայի համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իրակլի Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ կլիմայական ճգնաժամի հաղթահարմանը և կշարունակի արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրական փոփոխություններին նպաստելու համար: