Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում խորհրդարանի ընտրության քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը` հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 տոկոսի քվեաթերթիկների վերահաշվարկը, որտեղ քվեարկել է ընտրողների 14 տոկոսը, չի հանգեցրել նախկինում հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության: Ամփոփիչ արձանագրություններn «աննշան փոխվել են» միայն վերահաշվարկված ընտրատեղամասերի ինը տոկոսում՝ ասվում է զեկույցում:

Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի տեղամասերն ընտրվել են վիճակահանությամբ։