Առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արցախի պետական նախարար

Առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արցախի պետական նախարար
Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
 
«Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները:
 
Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար:
 
Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»,- գրել է Արցախի պետնախարարը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախում բնական գազի օգտագործումը հասանելի կլինի մարտի 19-ից: