Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով

Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել է, որ իր երկրում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է մեդալով։
 
«Հայաստանն ու Ֆրանսիան կապված են համատեղ դարավոր պատմությամբ, և միասին մենք կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Հասմիկ Տոլմաջյանին՝ որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան կատարած աշխատանքի համար»,- գրել է Լեկորնյուն X հարթակում։