Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը, ասվում է Իրանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին մատնանշել է Իսրայելի «ահաբեկչական գործողությունները» Արևմտյան Ասիայում, որոնք ուղղված են լարվածության սրմանն ու անկայունության տարածմանը տարածաշրջանի մյուս հատվածներում՝ ներկա իրավիճակն անվանելով «առավել կրիտիկական»։

Նա ընդգծել է մուսուլմանական պետությունների, մասնավորապես՝ տարածաշրջանի երկու «կարևոր» երկրների՝ Իրանի և Թուրքիայի միջև խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ հրատապ խնդիրների լուծման համար։

Իրանի նախարարը նաև նշել է Թեհրանի պատրաստակամությունը՝ խթանելու Անկարայի հետ «կառուցողական» երկխոսությունը՝ բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Արաղչիին Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է տարածաշրջանային կարևոր խնդիրների և միջազգային իրադարձությունների շուրջ երկկողմ խորհրդակցությունների ու համագործակցության: