Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու

Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու իր աշխատանքային այցի շրջանակում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը:

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ անվտանգությունը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին։ Քննարկվել են Արևմուտքի շատ ակտիվ փորձերը՝ միջամտելու այդ գործընթացին»,- նշել է Շոյգուն։

Նա հավելել է, որ անդրադարձ է եղել տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքին, ինչպես նաև «3+3» ձևաչափին, որն, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։