Ռուբեն Ռուբինյանը մի խումբ դեսպանների ներկայացրել է ԼՂ-ում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող սադրիչ գործողությունները

Ռուբեն Ռուբինյանը մի խումբ դեսպանների ներկայացրել է ԼՂ-ում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող սադրիչ գործողությունները

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը:

ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին և այդ հարցում կարևորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը:
 
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: