Սերբիայի կողմից ֆրանսիական Rafale ինքնաթիռներ գնելու մասին համաձայնագրի ստորագրումը բացասական ազդեցություն չի ունենա Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտնել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդար Վուլինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարության արձագանքը գործարքին հաստատել է Մոսկվայի հարգալից վերաբերմունքը Բելգրադի նկատմամբ: Վուլինը նշել է, թե եթե Սերբիան գներ МиГ կործանիչներ, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արձագանքն այդպիսին չէր լինի:
«Rafale ինքնաթիռների գնումն իրականացվել է ռազմական և գործնական պատճառներով: Սերբիան մնում է ռազմականապես չեզոք և չի միանա հակառուսական հիստերիային և հակառուսական պատժամիջոցներին»,- ընդգծել է Վուլինը։