ԱՄՆ-ն համաձայնել է սկսել զորքերի մասնակի դուրսբերումն Իրաքից

ԱՄՆ-ն համաձայնել է սկսել զորքերի մասնակի դուրսբերումն Իրաքից

ԱՄՆ-ն համաձայնել է Իրաքից դուրս բերել զինվորականների մի մասին, որոնք ծառայել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի կազմում, հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Միաժամանակ երկուշաբթի և երեքշաբթի Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ Ալ Աբբասիի մասնակցությամբ: Խոսքը կոալիցիայի գործունեության ավարտի և Բաղդադի՝ նոր երկկողմ գործընկերության ստեղծման մասին է այն երկրների հետ, որոնք կպահպանեն ռազմական ներկայությունն Իրաքում:

Նոր պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ-ի և մյուս մի քանի երկրի զինվորականները կմնան Իրաքում և, հնարավոր է, կվերապատրաստեն Իրաքի անվտանգության ծառայություններին։ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է զորքերը դուրս բերել Իրաքի Անբար նահանգի Այն ալ Ասադ ռազմաբազայից։ Սակայն կողմերը համաձայնության չեն եկել Իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող Ալ-Հարիր ռազմաբազայում ամերիկյան ռազմական ներկայության վերաբերյալ։

Ներկայումս Իրաքում տեղակայված է 2500 ամերիկացի զինծառայող։