Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է գրառման մեջ։

Ռուսական գերությունից 95 ուկրաինացիների վերադարձը Telegram-ում հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ վերադարձել են Մարիուպոլի և Ազովստալի, Դոնբասի, ինչպես նաև Կիևի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի ու Չեռնիգովի շրջանների պաշտպանները։

Գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։