Թուրքիան օգոստոսի 7-ին հայտ կուղարկի ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում կայացած բանակցությունների ավարտին:
Եգիպտոսում Ֆիդանը նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Գազայում տիրող իրավիճակը:
Նա նաև այցելել է Ռաֆահ նավահանգիստ և սահմանային անցակետ, ինչպես նաև հանդիպել Կարմիր մահիկի թուրք աշխատակիցների հետ:
Ավելի ուշ Ալեմեյն քաղաքում թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Գայթի հետ: