Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ Զելենսկու հայտարարության պատճառով

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ Զելենսկու հայտարարության պատճառով

Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել Նյու Դելիում Ուկրաինայի դեսպանը՝ կապված Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունների հետ: Այդ մասին հայտնել է Economic Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ Հնդկաստանը միջադեպի ֆոնին հետաձգել է Ուկրաինայի հետ համատեղ հարցերով աշխատանքային խմբի նիստը:

Նախորդ շաբաթ Զելենսկին քննադատել էր Մոդիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` այն անվանելով «ծանր հարված խաղաղությանն ուղղված ջանքերին»։