Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Ընտրատեղամասերը նախատեսվածի համաձայն բացվել են ժամը 08:00-ին և փակվել՝ 20:00-ին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանի ամբողջ տարածքում խորհրդարանի ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 1768816 մարդ կամ գրանցված ընտրողների 50,6 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Խորհրդարանում տեղ կստանան այն կուսակցությունները, որոնց օգտին…

Read More
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» թայֆունը։ Արդեն հայտնի է 81 զոհի և 66 տուժածի մասին: Լրատվամիջոցները նշում են, որ ընդհանուր առմամբ փոթորկից տուժել է ավելի քան 2,6 միլիոն մարդ երկրի առնվազն 15 շրջանում: Մոտ 320 հազար ֆիլիպինցի ստիպված է եղել լքել տները։

Read More
Լոս Անջելեսի գրադարանը ներկայացնում է հայկական մշակույթի նմուշներ

Լոս Անջելեսի գրադարանը ներկայացնում է հայկական մշակույթի նմուշներ

Մեկդարյա պատմություն ունեցող Լոս Անջելեսի գրադարանում իր ուրույն տեղն ունի հայկական հավաքածուն: Տարիների ընթացքում մի քանի գրքից հավաքածուն հասել է 7 հազարի՝ թանգարանին նվիրաբերված Շահան Նաթալի ժառանգության շնորհիվ: Գրադարանի նախաձեռնությամբ այս օրերին անցկացվում են հայ գրականությանն ու մշակույթին նվիրված միջոցառումներ:

Read More
Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ. The New York Times

Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ. The New York Times

Մինչև երկուշաբթի Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ՝ գրել է The New York Times-ը: Պարբերականի տվյալով՝ առաջին անգամ հյուսիսկորեացի մարտիկներ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների դաշտ են տեղափոխվել հոկտեմբերի 23-ին, և այժմ տեղափոխումը շարունակվում է։ The New York Times-ի աղբյուրը հայտնել է, որ զինվորներին Վլադիվոստոկից Ил-76 խոշոր տրանսպորտային ինքնաթիռներով ուղարկում են ՌԴ արևմտյան մասում…

Read More
ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի՝ հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։ Հայտարարության համաձայն՝ թիրախների թվում են եղել հակատանկային հրթիռների արձակման դիրքերը, հրամանատարական կետերը, զենքի պահեստները, ռազմական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ և առանձին զինված ջոկատներ: Նշվում է, որ Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններում շարունակում են գործել նաև իսրայելական…

Read More
Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել. Իրանի ԱԳՆ

Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել. Իրանի ԱԳՆ

Թեհրանից հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել:   Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իրավունք ունի և պարտավոր է պաշտպանվել օտարերկրյա ագրեսիաներից:   Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Իրանի ռազմական կենտրոնների վրա սիոնիստական ռեժիմի հարձակումը միջազգային իրավունքի խախտում է»:

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 22,22 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 22,22 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի ընտրությոան մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 22,22 տոկոս՝ հայտնել են երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ը, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։

Read More
Իսրայելն ու ԱՄՆ-ը Թեհրանին հորդորել են չպատասխանել Իրանի վրա հարվածներին

Իսրայելն ու ԱՄՆ-ը Թեհրանին հորդորել են չպատասխանել Իրանի վրա հարվածներին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ իր ռազմական գործողությունը համարում է արդյունավետ և ավարտված` հորդորելով Իրանին չպատասխանել դրան։ Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին ինքնապաշտպանության նպատակներով։ Reuters-ը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն այս հարձակմանը չի մասնակցել։ Վաշինգտոնը ևս Թեհրանին կոչ է արել չպատասխանել այդ հարվածին։ Ավելի վաղ…

Read More
Ադրբեջանը փորձում է խուսափել ԱՄՆ-ում իր լոբբիստներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց

Ադրբեջանը փորձում է խուսափել ԱՄՆ-ում իր լոբբիստներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսին մեղադրանք էր ներկայացրել Տեխասից կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին, կոռուպցիայի և Ադրբեջանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալներ հանդես գալու համար: Այդ մասին հայտնում է responsiblestatecraft.org պարբերականը:  Նշվում է, որ Կուելյարը, որը եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահը, առնվազն 360000 դոլար է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող ընկերություններից այդ թվում՝…

Read More
Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ. կա զոհ

Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ. կա զոհ

Այս գիշեր Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն նշել է, որ մայրաքաղաքում օդային տագնապը տևել է ընդհանուր առմամբ յոթուկես ժամ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ պաշտպանական ուժերը հայտնաբերել և վնասազերծել են մինչև մեկ տասնյակ ռուսական հարվածային դրոններ: Նշվում է, որ Սոլոմենսկի շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում վնասվել են 17-21-րդ…

Read More
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանությունից: «Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանված սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է դեսպանության…

Read More
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ: Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ բարձրացումն անհրաժեշտ է գնաճի դեմ պայքարելու համար, որը ներկայումս կազմում է 8,4%: Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դիտարկվել է երեք տարբերակ՝ դրույքաչափը բարձրացնել…

Read More
Ցանկանում ենք, որ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ. Էրդողան

Ցանկանում ենք, որ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կազանում քննարկել է հացահատիկային միջանցքի վերականգնման, ուկրաինական հակամարտությունում գերիների փոխանակման և Սև ծովի ականազերծման հարցերը։ Կազանից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ համոզվել է, որ ակնկալիքներ կան՝ կապված գերիների փոխանակման հետ: «Մենք ցանկանում ենք, որ երկու երկրի…

Read More
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության ամրապնդումն անչափ կարևոր է առաքելության արդյունավետ կյանքի կոչման համար: Շնորհակալ ենք մեր ներգրավվածության բարելավման գործում արժեքավոր ներդրման համար»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Read More
Ինդոնեզիան BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Ինդոնեզիան BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Ինդոնեզիայի իշխանությունները BRICS+ ձևաչափով հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել միանալու կազմակերպությանը՝ ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։  «Ինդոնեզիայի միացումը BRICS-ին ծառայում է որպես ազատ արտաքին քաղաքականության դրսևորում: Դա չի նշանակում, որ մենք միանում ենք ինչ-որ կոնկրետ ճամբարի, մենք ակտիվ մասնակցում ենք բոլոր ձևաչափերին»,- ասել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոն: Նրա խոսքով՝ BRICS-ի առաջնահերթությունները…

Read More