Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Ուկրաինայի կողմից գիշերը ATACMS հրթիռներով Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին հարվածելը ազդանշան է, որ Արևմուտքը էսկալացիա է ցանկանում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
 
«Նման հարվածն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության: Պուտինը բազմիցս ասել է դա»,- հավելել է Սերգեյ Լավրովը:
 
Նա հույս է հայտնել, որ Արևմուտքում ամբողջությամբ կկարդան Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Դիվանագետը նախազգուշացրել է՝ Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը:
 
«ԱՄՆ ռազմական փորձագետների աջակցությամբ հեռահար արձակումները Ռուսաստանը կընկալի որպես պատերազմի որակապես նոր փուլ»,- հավելել է Լավրովը։