Լեհաստանը հայտարարություն է արել Ուկրաինայի վրա հրթիռների ոչնչացման մասին

Լեհաստանը հայտարարություն է արել Ուկրաինայի վրա հրթիռների ոչնչացման մասին

Լեհ զինվորականները չպետք է հրթիռներ խոցեն Ուկրաինայի օդային տարածքում, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը RadioZet ռադիոկայանի եթերում։

Ավելի վաղ ամերիկյան Hill թերթը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով թույլ տալ ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանին ընդլայնել իր հակաօդային պաշտպանությունը Ուկրաինայի երկնքում՝ այդ տարածքում ռուսական հրթիռներ խոցելու համար:

Պաշտոնական Կիևն էլ ավելի վաղ կոչ էր արել արևմտյան երկրներին Ուկրաինայի վրա հրթիռներ խոցել իրենց տարածքից։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պատասխանել էր, որ Ուկրաինան ինքը պետք է պատասխանատու լինի երկրի ՀՕՊ-ի աշխատանքի և երկնքի պաշտպանության համար՝ հույս չդնելով երրորդ ուժերի վրա:

Մոսկվան, ի պատասխան, հայտնել էր, որ կոնկրետ և համարժեք հարված կհասցնի, եթե Լեհաստանը «ենթարկվի արկածախնդրության» և փորձի որսալ ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում: