Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը

Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO)՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար պարոն Մարկ Քասեյրեի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Վարդանյանի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպմանը քննարկվեցին զարգացման իրավունքի բնագավարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
 
Ներկայացվեցին նախկինում ԶԻՄԿ֊ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։
Անդրադարձ կատարվեց Կազմակերպության կողմից աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերին և ԶԻՄԿ-ի գործունեության հիմնական նպատակային ուղղություններին։
 
Հանդիպման ժամանակ ընդգծվեց ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացի կարևորությունը` դատական իշխանության բեռնաթափման և առավել արդյունավետ արդարադատության համակարգ ձևավորելու տեսանկյունից։
 
Քննարկվեցին նաև ԶԻՄԿ-ի և Հայստանի Հանրապետության հետագա համագործակցության հեռանկարները»,- գրել է նա: