Ախալքալաքի մուտքի մոտ բարեկարգվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքը

Ախալքալաքի մուտքի մոտ բարեկարգվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել Շոթա Ռուսթավելիի հուշարձանը, բարեկարգել հրապարակը, կառուցել հետիոտնային արահետ և տեղադրել արտաքին լուսավորության համակարգ։

Աշխատանքների ավարտից հետո Ախալքալաքում կբարեկարգվի ևս մեկ կանաչ և հանրային տարածք, որը նախատեսված է քաղաքի միջավայրն ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 440 000 լարի։