ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում և պարբերաբար զեկուցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ չնայած վերջին շաբաթներին բռնության կտրուկ սրմանը:
Առաքելության մամուլի ծառայությունից նշել են՝ Լիբանանից հրթիռակոծությունները, ինչպես նաև Իսրայելի կողմից ինտենսիվ ավիահարվածները և հրետակոծությունները շարունակվում են:
«Չնայած Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը լայնածավալ միջոցներ են ձեռնարկել խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»,- հայտնել են առաքելությունում՝ մատնանշելով խաղաղապահների վրա հարձակման դեպքերը:
Առաքելությունից հիշեցրել են, որ բոլոր կողմերը պետք է զերժ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել խաղաղապահներին կամ քաղաքացիական անձանց։
«Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին՝ տարաձայնությունները լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ ձգտելով քաղաքական և դիվանագիտական լուծման, այլ ոչ թե բռնության միջոցով։ UNIFIL-ը շարունակում է աշխատել տեղում և պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։