Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի ավիահարվածներին: «Եթե նրանք սխալվեն և հրթիռակոծեն Իսրայելի տարածքը, մենք այնպիսի պատասխան կտանք, որ մինչ այժմ չենք տվել: Շատ ուժեղ հարվածներ կհասցնենք նրանց կարողություններին, ինչպես նաև այն վայրերին, որոնք դեռևս չենք թիրախավորել»,- նախազգուշացրել Հերզի Հալևին:
Ավելի վաղ՝ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում պատերազմել Իսրայելի դեմ, բայց պատրաստ է պաշտպանել իր հողը և կարձագանքի իսրայելական ուժերի ագրեսիային:
Հիշեցնենք՝ ՑԱՀԱԼ-ն անցած շաբաթ հարվածել էր Իրանի տարածքին: Թեհրանից հայտնել են, որ երկրին հասցված վնասը չնչին է, նավթային և միջուկային օբյեկտներ չեն խոցվել, հայտնի է 4 զինվորականի և մեկ քաղաքացիական անձի մահվան մասին: