Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Կիևին

Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Կիևին

Վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Կիևին, հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հարվածել են երկու բալիստիկ ու երկու թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են ծանր ռմբակոծիչներից: Բոլորը, այդ թվում 90 անօդաչու թռչող սարքից 37-ը խոցվել են, հաղորդում է հրամանատարությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին վստահեցրել է, որ ամերիկյան վարչակազմը մինչև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը, Ուկրաինայի նկատմամբ կպահպանի նույն կուրսը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ երկրի վեց շրջան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի դրոնային հարձակմանը։ Նախարարության տվյալով՝ ոչնչացվել է ընդհանուր առմամբ 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Սևաստոպոլում պայթել է Սևծովյան նավատորմի հրթիռային նավերի բրիգադի շտաբի պետին տեղափոխող մեքենան: