Իսրայելական ավիացիան հարավային Լիբանանում գտնվող Սարաֆանդ բնակավայրում 3-հարկանի բնակելի տուն է ոչնչացրել։ Քաղաքապետը պատմել է, որ տանն ապրում էր երեք ընտանիք․ վերջիններս հարվածի պահին տանն են եղել բոլորով։
Միաժամանակ, իսրայելական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռներով հարված են հասցրել Իսրայելի հատուկ ստորաբաժանումների նախապատրաստման բազային, որը գտնվում է Թել-Ավիվում, հաղորդում է շարժման մամուլի ծառայությունը։