«Մոսադը» նշել է Լիբանանում հրադադարի պայմանները

«Մոսադը» նշել է Լիբանանում հրադադարի պայմանները

Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բառնեան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ շփումների ժամանակ ասել է, որ Լիբանանում հրադադարը պետք է կապված լինի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում պահվող պատանդների փոխանակման հետ՝ հայտնել է իսրայելական Walla պորտալը:

Իսրայելը փորձում է հասնել նրան, որ Լիբանանում գործողությունների դադարեցման մասին ցանկացած պայմանավորվածություն իր մեջ ներառի պատանդներին ազատ արձակելու պայմանը: Բառնեայի խոսքով՝ նման որոշումը կարող է «Հըզբոլլահին» և Իրանին դրդել լրացուցիչ ազդեցություն ունենալ ՀԱՄԱՍ-ի վրա՝ նպաստելով գործարքի կնքմանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շիա «Հըզբոլլահ» շարժումը, որը բաց հակամարտության մեջ է մտել Իսրայելի հետ և աջակցել Է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո, և որը Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, այժմ կարող է համաձայնել Լիբանանում հրադադարի հաստատման գործարքին՝ հրաժարվելով Գազայում իր պայմաններից: