Ախալցխայի կենտրոնական փողոցների ճանապարհների ասֆալտը վնասված է

Ախալցխայի կենտրոնական փողոցների ճանապարհների ասֆալտը վնասված է

Վնասվել է Ախալցխայի կենտրոնական փողոցի ճանապարհային կամրջի ասֆալտը։ Տեղի բնակիչներն ասում են, որ բացի տեղաշարժի խնդիրից կա նաեւ տրանսպորտային միջոցների վնասման վտանգ։

Քաղաքի տարբեր հատվածներով ճանապարհներն ակտիվորեն կառուցվում են, բայց շատ արագ դրանք նորից վերանորոգման կարիք ունեն։

Քանի՞ ճանապարհ է ասֆալտապատվել, քանիսն է վերանորոգվել Ախալցխայի քաղաքապետարանի կողմից տեղական բյուջեի միջոցների հաշվին 2018-2021թ։ Այս տեղեկությունը ստանալու նպատակով կապվեցինք Ախալցխայի քաղաքապետարանի հետ։ Մեր խմբագրությանը հետաքրքրում էր, թե որքա՞ն գումար է ծախսվել յուրաքանչյուր ծրագրի վրա և որ ընկերությունն է դրանք վերանորոգել։

Հարցերի պատասխանները մեզ անհայտ մնացին։
Ախալցխայի քաղաքապետարանից ստացված գրության մեջ նշվում է, որ պահանջվող տեղեկատվությունը կարելի է գտնել պետական ​​գնումների գործակալության կայքում։

«Քաղաքապետարանի կողմից հանրային տեղեկատվությանը նման արձագանքը նշանակում է այն, որ նրանք խուսափել են պատասխանից», — ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության տարածաշրջանային համակարգող Թամունա Ուչիձեն:

Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքերով իրենք սպասում են եղանակի բարելավմանը, որպեսզի ճանապարհների վնասվածք հատվածներ վերանորոգեն։

Ախալցխայի քաղաքապետարանի 2022 թվականի տեղական բյուջեի համաձայն՝ քաղաքապետարանը նախատեսում է 640 հազար լարի հատկացնել ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման համար։