Լիբանանում տեղական ԶԼՄ-ները հաղորդում են հաղորդակցության սարքերի պայթյունների նոր շարքի մասին: ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալներով՝ խոսքը փեյջերների մասին չէ։ Սոցիալական ցանցերը գրել են, որ պայթել են ռադիոհաղորդիչներ և ռադիոընդունիչներ։ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 100 մարդ է տուժել Լիբանանում կապի սարքերի նոր պայթյունների հետևանքով, երեք մարդ զոհվել է Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա քաղաքում:
Լիբանանի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը փեյջերների պայթեցումից հետո Բեյրութի հիվանդանոցներում տիրող իրավիճակը համեմատել է չորս տարի առաջ Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների հետ։