Վրաստանի դատախազությունը հետաքննում է հնարավոր ընտրական խախտումները

Վրաստանի դատախազությունը հետաքննում է հնարավոր ընտրական խախտումները

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունում հնարավոր կեղծիքների կապակցությամբ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն հոկտեմբերի 31-ին կանչել են հարցաքննության։

«Հետաքննությունը սկսվել է գլխավոր դատախազություն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ ներկայացրած դիմումից հետո, ըստ որի Զուրաբիշվիլին կարող է ունենալ ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների ապացույցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Վրաստանի դատախազությունը կիրականացնի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները՝ ուսումնասիրելու ԿԸՀ հայտարարության մեջ շարադրված և Վրաստանի նախագահի, առանձին կուսակցությունների ու դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հիշատակած փաստերը»,- նշել է գերատեսչությունը: Դատախազությունը մտադիր է գործի հետաքննության շրջանակում հարցաքննել բոլոր այն անձանց, որոնք կարող են տեղեկություններ ունենալ՝ կապված ենթադրյալ իրավախախտումների հետ»:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ գնալ դատախազություն՝ պարզաբանումներ տալու խորհրդարանի ընտրության կեղծման մասին իր հայտարարության վերաբերյալ: