Ուկրաինան ԱՄՆ ղեկավարությանը երկրի հզորացման ծրագիր կներկայացնի. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ ղեկավարությանը երկրի հզորացման ծրագիր կներկայացնի. Զելենսկի

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ: Նա վերահաստատել է, որ Կիևին Վաշինգտոնի աջակցությունն անսասան է:
 
Վոլոդիմիր Զելենսկուն կընդունի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
 
Զելենսկին էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանակցությունների ուղղությամբ ակտիվ նախապատրաստական աշխատանք է տարվում: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը ցանկանում է երկրի հզորացման ծրագիր ներկայացնել, որը կմոտեցնի Ուկրաինան հաղթանակի և արդար խաղաղության: