Ադրբեջանն ընդունելի չի համարում Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրված առաջարկը

Ադրբեջանն ընդունելի չի համարում Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրված առաջարկը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Հայաստանի հասցեին հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել «իրական վիճակից հասարակական կարծիքը շեղելու» վերաբերյալ։ Նա նշել է, որ հայկական կողմը, ի պատասխան Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանությունների, «փորձել է անտեսել խնդիրները՝ ջնջելով այն դրույթները, որոնք անհրաժեշտ է արտացոլել նախագծում»։

Խոսնակը նշել է՝ թեպետ նախագծի շատ դրույթներ, այսինքն՝ մոտավորապես 80 տոկոսը, արդեն համաձայնեցված են, որոշ դրույթների հարցում համաձայնության գալ չի հաջողվում։

«Դա, սակայն, չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի նախագծից չհամաձայնեցված դրույթների բացառման ճանապարհով, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Դա չի կարող ընդունելի լինել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջող, նախագծում պետք է պարզաբանվեն մի շարք ուղղություններով երկու երկրների միջև եղած խնդրահարույց հարցերը»,- ասել է նա։