Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում վրդովմունք է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ԵՄ-ին, Ֆրանսիային և Նիդերլանդներին ուղղված մեղադրանքների կապակցությամբ:

«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,-գրել է Բորելը և վստահեցրել, որ ԵՄ-ն աջակցում է Ֆրանսիային ու Նիդերլանդներին։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունն ու նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են և աջակցում են կլիմայի փոփոխության դեմ պայքարում գործընկերներին ամբողջ աշխարհում:

Բորելը Ալիևին նաև հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին:

«Մենք նաև անընդունելի ենք համարում Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և ՀԿ-ների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների կրիտիկական իրավիճակին»,- գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը: