Հյուսիսային Կորեան ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին. ԿԺԴՀ-ի արտգործնախարար

Հյուսիսային Կորեան ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին. ԿԺԴՀ-ի արտգործնախարար

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Չուե Սոն Հին համոզմունք է հայտնել, որ ռուսական բանակը կհաղթի, Փհենյանն էլ «ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին» և աջակցելու է ռուսական բանակին։

Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ երկրների ռազմական և հատուկ ծառայությունները սերտ շփվում են: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի պայմանավորվածություններն արդեն սկսել են գործնականում կյանքի կոչվել: